Ֆինանսական IQ: Ինչպե՞ս բարձրացնել

1742
ֆինանսական IQ

Բարձր ֆինանսական IQ ունենալը պետք է ցանկացած վայրում և ցանկացած պահի՝ տանը, սուպերմարկետում, աշխատանքի վայրում և հանգստանալիս: Այդ պատճառով ֆինանսական կրթվածությունը կյանքի ընթացքում կարևորագույն հմտությունն է: Չկա մեկը, ով երբևէ սխալ ֆինանսական որոշում չի կայացրել, ինչպես օրինակ՝ բարձր տոկոսով վարկ , ոչ ճիշտ կազմակերպված հանգիստ և այլն:

Որպեսզի դա նորից չկրկնվի, մենք կսովորեցնենք՝ ինչպե՞ս բարձրացնել Ձեր ֆինանսական IQ-ն:

  1. Տարբերակե՛ք ակտիվը պարտավորությունից

    Ակտիվն այն ամենն է, ինչը գումար է բերում կամ կարող է բերել: Ֆինանսական պարտավորությունը հակառակը, գումար է տանում Ձեր գրպանից: Ձեր բոլոր ֆինանսական որոշումները պետք է աշխատեն մի ուղղությամբ՝ ակտիվների կուտակում և պարտավորությունների վերացում:

  2. Հասկացե՛ք տոկոսադրույքները

    Սա վերաբերում է ինչպես ավանդներին, այնպես էլ վարկերին: Երբեք չի կարելի պայմանագիր կնքել ֆինանսական կազմակերպության հետ, եթե հստակ չեք պատկերացնում՝ ինչքա՞ն գումար պետք է վերադարձնել, որքա՞ն են անվանական և փաստացի տոկոսադրույքները, ի՞նչ կողմնակի վճարներ կան, տույժ/տուգանքի ի՞նչ պայմաններ են գործում և այլն:

  3. Մտածե՛ք երկարաժամկետ պլանում

    Կարճաժամկետ պլանում ոչինչ շահավետ չէ: Ձեր բոլոր նախաձեռնությունները պետք է լինեն երկարաժամկետ կամ ունենան միջին ժամկետայնություն:

  4. Գրանցվե՛ք դասընթացների

    Կան բազմաթիվ դասընթացներ սկսնակների, երիտասարդ ձեռնարկատերերի և ֆինանսական ազատության ձգտող անձանց համար: Նման դասընթացները հաստատ կմեծացնեն Ձեր մտահորիզոնը:

  5. Օնլայն ֆինանսական կայքեր

    Կան առցանց մի շարք օգտակար ֆինանսական կայքեր և բլոգեր: Որպես այդպիսին, Wise Bread. Money Crashers կայքերը բավականին հետաքրքիր կոնտենտ ունեն: Որոնման արդյունքում ինքներդ կգտնեք հետաքրքիր կայքեր:

  6. Ունեցե՛ք ֆինանսական ոլորտի մենթոր

    Ոչինչ Ձեզ այդքան չի օգնի ֆինանսական ոլորտում ոտքի կանգնելու համար, որքան ֆինանսական գիտելիքներ ունեցող ընտանիքի անդամը կամ ընկերը: Կարևոր գործարքեր կամ ֆինանսական որոշումներ կայացնելուց առաջ խորհրդակցեք վերջինիս հետ:

  7. Պլանավորե՛ք և վերահսկե՛ք Ձեր անձնական ֆինանսները

    Ձեռնարկատերերի նման Դուք պետք է վերահսկեք Ձեր ֆինանսական մուտքերն ու ելքերը: Պլանավորեք և կառավարեք ամեն եվրոն, որ մտնում է Ձեր գրպան, որպեսզի մինիմիզացնեք սխալները:

  8. Օգտագործե՛ք հեռախոսի ծրագրեր

    Գուցե առաջին հայացքից անլուրջ թվա, բայց կան շատ ֆինանսական ծրագրեր, որոնք կօգնեն Ձեզ գումար խնայել: Նման ծրագրերը օգնում են վերահսկել ծախսերը, կազմել ամսական բյուջե, առևտրի ցուցակներ և այլն:

Հիշե՛ք՝ որքան բարձրացնեք Ձեր ֆինանսական գիտելիքները, այնքան ավելի կմեծանա Ձեր հետաքրքրությունը ոլորտի հանդեպ:

Կարդացեք նաև մեր գրառումը, թե ինչպես գումար խնայել: