Սոցիալական ցանցեր: Ինչպե՞ս է համացանցը ազդում գնումների որոշումների վրա

    195
    Սոցիալական ցանցեր

    Տարիներ շարունակ հեռուստագովազդները, բիլբորդներն ու ամսագրերը ազդել են մեր գնումների որոշումների վրա: Այժմ մեծ տարածում ունեն նաև սոցիալական ցանցերը, որ մեկ այլ հզոր հարթակ են գնման որոշումների կայացման հարցում:

    Facebook-ը, Instagram-ը, Pinterest-ն ու մյուս կայքերը մարդկանց հետևելու և նրանց նկարները հավանելու հիմնական գործառույթի փոխարեն այժմ ակտիվորեն օգտագործվում են գովազդատուների կողմից՝ արդյունքում ազդելով մեր կյանքի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ ֆինասների վրա:

    Բազմաթիվ հետազոտություններ են կատարվում, որպեսզի պարզեն՝ մարդկանց քանի՞ տոկոսն է գնումների որոշումներ կայացնում սոց ցանցերի միջոցով: Միջին թիվը տատանվում է 72-74%-ի միջակայքում:

    Ահա՝ թե ինչպես է դա աշխատում.

    ‹‹Սոցիալական ազդեցիկների›› կարծիքներ

    ‹‹Սոցիալական ազդեցիկներ›› տերմինը մեծ տարածում է գտել վերջին շրջանում և այն ներկայացնում է այն բոլոր անհատներին, ովքեր շատ հետևորդներ ունեն սոց ցանցերում: Քանի որ այս անձինք շատ հետևորդներ ունեն, բիզնեսները հաճախ ներգրավում են նրանց իրենց պրոդուկտները խթանելու նպատակով:

    Եթե շատ հետևորդներ ունեցող էջը գրել է, թե որքան հարմարավետ է X բրենդի իր նոր ջինսը կամ որքան է հավանում այս կամ այն ռեստորանի մենյուն, ապա դա միանշանակ որպես փաստ ընդունել պետք չէ:

    Ընկերների կամ ընտանիքի անդամների կարծիքներ

    Սոցիալական ցանցերից օգտվելու դեպքում մենք կապվում ենք նաև հարազատների և ընկերների հետ, որոնց հետ այդքան հաճախ չենք հանդիպում: Նրանք բոլորը սոցիական ցանցեր օգտագործելու արդյունքում կիսվում են նոր պրոդուկտների մասին կարծիքներով, ինչը զգալի ազդեցություն է ունենում մեզ վրա:

    Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց 80%-ը գնման որոշում կայացնում է հենց ընկերների առաջարկների հիման վրա:

    Ընկերների խորհուրդներին հետևելը շատ ավելի ճիշտ մոտեցում է, քան ազդեցիկների խորհուրդներին, սակայն կարևոր է, որ արդյունքում չանեք ավելորդ գնումներ: Անկախ նրանից՝ որքան լավն է այս կամ այն պրոդուկտը, գնեք միայն այն դեպքում, եթե Ձեզ իրոք անհրաժեշտ է:

    Ընկերությունների ներկայություն սոցիալական ցանցերում

    Սոցիալական ցանցերում բիզնեսները հնարավորինս լավ են ներկայանում: Ընդմիջման ժամին կիսվում են ախորժելի տեսքով կերակուրների նկարներով, գարնան սկզբից աշխատանքային ժամերին բոլորիս հետաքրքրությունը գրավում են տուրիստական առաջարկները, ամռան շոգ ժամերին սոցիական ցանցերում ակտիվ են զովացուցիչ ըմպելիքներ արտադրողները և այլն:

    Այստեղ շատ կարևոր է կամքի ուժ ունենալը, որպեսզի չտարվեք նմանատիպ առաջարկներով և ավելորդ գումար չծախսեք:

    Սոցիալական ցանցեր: Ազդեցությունը

    Ֆինանսական որոշումների վրա սոցիալական ցանցերի ազդեցությունը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ: Դրական է այն հանգամանքը, որ Դուք ձեռք եք բերում փորձված ապրանք, տեղյակ եք լինում ակցիաներից:

    Ահա մի քանի բացասական հետևանքներ.

    Հանրության մտածելակերպի շահագործում

     Սա այն ներքին ձայնն է, որ Ձեզ ստիպում է ինչ-որ բան գնել, որովհետև բոլորն արդեն ունեն և Դուք չեք ցանկանում հետ մնալ:

    Ուշադրության գրավում

    Հեռուստագովազդի կամ արտաքին գովազդի դեպքում բոլորս գիտենք, որ դա գովազդ է և ամեն կերպ փորձում ենք խուսափել դրանից: Սոցիալական ցանցերի դեպքում խուսափելու սովորություն դեռևս չունենք: Այստեղ ամենուրեք տպավորիչ վիզուալներ և հաճախորդների  կարծիքներ են, ինչը գրավում է ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեր բանկային քարտին:

    Կարդացեք նաև մեր գրառումը
    ‹‹Անկանխիկ հասարակություն. հիմնական խնդիրները›› թեմայով: