Բնակարան երիտասարդներին

302
բնակարան երիտասարդներին

Այսօր ամուսնությունից հետո շատ զույգեր դիմում են հիփոթեքային վարկի համար: Հատկանշական է, որ բավականին շատ են ‹‹բնակարան երիտասարդներին››  ծրագրերը, ինչի շնորհիվ նորաստեղծ ընտանիքների համար նոր բնակարան ձեռք բերելն այսօր բավականին հասանելի է:

Եթե առաջին անգամ եք դիմում հիփոթեքային վարկի, ապա պրոցեսը հաստատ բարդ կթվա: Ինչևէ, որքան շատ ինֆորմացիա ունենաք նախապես, այնքան ավելի պատրաստված կլինեք:

Ահա մի քանի խորհուրդներ՝ ինչ անել մինչև հայտ ներկայացնելը.

  • Իմացեք Ձեր վարկային սքորը.

Վարկային սքորը մեծ դեր ունի այն հարցում, թե ինչ գնի բնակարանի համար կարող եք դիմել և ինչ պայմաններով այն կտրամադրվի Ձեզ:  Այդ պատճառով մինչև վարկի դիմելը խորհուրդ ենք տալիս դիմել ԱՔՌԱ վարկային բյուրոյին և ստանալ Ձեր վարկային պատմության հաշվետվությունը: Բացառված չէ, որ հաշվետվության մեջ նաև որոշ սխալներ գտնեք, ինչը պետք է շտկել: Տարեկան մեկ անգամ այս հաշվետվությունը անվճար է տրամադրվում:

  • Գնահատեք՝ որքան գումար կարող եք վերցնել

Փորձը ցույց է տալիս, որ հիփոթեքի ամսական մարումը չպետք է գերազանցի Ձեր մաքուր եկամուտի 28%-ը: Մեկ այլ մոտեցման համաձայն ընդհանուր վարկային պարտականությունները չպետք է գերազանցեն Ձեր ամսական եկամուտի 36%-ը: Մոտավորապես նման հաշվարկ են անում նաև բանկերը: Դա հաշվի առեք տունը ընտրելուց և առաջարկեք համապատասխան մարման ժամկետ:

  • Մի գնացեք մաքսիմալի հետևից

Միայն այն պատճառով, որ բանկը Ձեզ կտրամադրի X գումարի բնակարան, չպետք է անպայման դիմել հենց այդ գումարի համար: Հիշեք՝ հիփոթեքը երկարաժամկետ ֆինանսական պարտավորություն է և պարտադիր չէ, որ գնաք մաքսիմալ գումարի հետևից:

  • Որքա՞ն կանխավճար կարող եք հատկացնել

Հիփոթեքային վարկի դեպքում պետք է կանխավճար ունենալ: Մեր խորհուրդը՝ փորձեք հնարավորինս մեծ գումար վճարել որպես կանխավճար: Դրանով Դուք կնվազեցնեք վճարվելիք տոկոսագումարները:

  • Գտեք շուկայում առկա ամենահարմար պայմանները

Առաջին անգամ հիփոթեքային վարկ վերցնելիս շատերը հաճախ տոկոսադրույքի փոքր տարբերությունները հաշվի չեն առնում: Սա շատ սխալ մոտեցում է. 10-12 տարի մարման ժամկետ ունեցող վարկատեսակի դեպքում այս փոքր տարբերությունը կարող է խնայել մի քանի հազար դոլար:

Պարտադիր ուսումնասիրեք նաև տարբեր բանկերի կողմից առաջարկվող ‹‹բնակարան երիտասարդներին›› ծրագրերը: Սովորաբար նման ծրագրերը բավականին հարմար պայմաններ են առաջարկում:

Կարդացեք նաև մեր խորհուրդները հիփոթեքային վարկերի վերաբերյալ: